Օգոստոսի 3-ին, ժամը 11.00-ին,  ոստիկանության Մալաթիայի բաժին է դիմել  մի տղամարդ և հայտնել, որ 2012 թ. օգոստոսին ոմն Հարութ խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով,   էլեկտրոնիկայի վաճառքի խանութից իր անվամբ ապառիկ տարբերակով ձեռք է բերել 466.000 դրամ ընդհանուր արժողությամբ լվացքի մեքենա, համակարգիչ և տիրացել դրանց: 
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Հարութը  1987 թ. ծնված  Հարություն Բ.-ն է, որը նույն օրը, ժամը 12.00-ին, բերման է ենթարկվել ոստիկանություն:
Կատարվում է հետաքննություն:
                                                
                              
                             `
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: