Խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով
30.04.2013 17:26
Խարդախություն
Ապրիլի 29-ին, ժամը 18.40-ին, ոստիկանության Չարբախի բաժանմունքի ծառայողները Ազատության պողոտայից, խարդախություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1988 թ. ծնված Ավագ Մ.-ին:
Պարզվել է, որ նա փետրվարին, խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով, վերցրել է 1992 թ. ծնված Անդրանիկ Ա.-ին պատկանող «ԲՄՎ-520» մակնիշի ավտոմեքենան և 300.000 դրամով վերավաճառել Աբովյան քաղաքում գտնվող ավտոմեքենաների արհեստանոցին` պատճառելով 1.200.000 դրամի նյութական վնաս:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: