ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Խանութից գողություն կատարած և փախուստի դիմած տղամարդը հայտնաբերվեց

16.11.2013 11:30 Գողություն

Նոյեմբերի 15-ին, ժամը 16.00-ին, Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի մի տարեց բնակիչ ոստիկանությունում հաղորդում է տվել, որ ժամը 14.30-ի սահմաններում անծանոթ տղամարդը նշված թաղամասի 104 շենքի 1-ին հարկում գտնվող իր խանութից գողացել է էլեկտրական ջեռուցիչ և դիմել փախուստի:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ նույն օրը, ժամը 15.00-ին, Միկրոշրջան թաղամասի թիվ 104 շենքի մոտակայքից, գողություն կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել 1964 թ. ծնված Լևոն Մ.-ն, որը խոստովանել է հանցանքը:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: