ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Խանութից կատարված գողությունը բացահայտվեց

23.06.2021 13:06 Գողություն
Խանութից կատարված գողությունը բացահայտվեց

Հունիսի 21-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ Կոմիտասի պողոտայի օծանելիքի խանութի ապակյա դուռը կոտրել են:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ հունիսի 20-ի ժամը 20.00-ից հունիսի 21-ի ժամը 07.00-ն ընկած ժամանակահատվածում խանութ-սրահի ապակյա դուռը կոտրելով՝ դրամարկղից փող են գողացել:
Ոստիկանության Էրեբունու և Արաբկիրի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է Երևանի 32-ամյա մի բնակիչ: Նա հունիսի 22-ին Հաղթանակ զբոսայգուց բերման է ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին և տվել խոստովանական ցուցմունք:
Քննությունը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: