ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Խանութից կատարված գողությունները բացահայտվեցին

26.08.2019 14:37 Գողություն

Օգոստոսի 24-ին, ժամը 10.30-ին, Բազումի քրեական հետախույզները, Վանաձորի Նարեկացու փողոցի իր բնակարանից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 48-ամյա մի տղամարդու: Նա խոստովանական բացատրություն է տվել, որ հունիս ամսին Մյասնիկյան փողոցի հագուստի մի խանութից գողացել է երեխայի ջինսե տաբատ և նույն օրը Վանաձորի ավտոկայարանում վաճառել անծանոթ մի կնոջ: Նաև հայտնել է, որ նույն խանութից, օգտվելով վաճառողուհու անուշադրությունից, գողացել է տղամարդու ջինսե տաբատ և Վանաձորի մթերային շուկայում վաճառել անծանոթ տղամարդու:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: