1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Գողություն և խարդախություններ կատարած 37-ամյա կինը հայտնաբերվել և ձերբակալվել է

28.07.2023 12:00 Գողություն

Հուլիսի 27-ին ոստիկանության Չարենցավանի բաժնի, ՔՈԳՎ և Կոտայքի մարզային վարչության ծառայողները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ Երևանում հաշվառված և Բալահովիտ գյուղում բնակվող մի կին Չարենցավան քաղաքի Թումանյան փողոցի խանութ-սրահից ոսկյա զարդեր է գողացել:
Խանութի տիրոջից ընդունվել է հաղորդում: Նա հայտնել է, որ հուլիսի 25-ին անծանոթ մի կին, օգտվելով իր անուշադրությունից, գաղտնի հափշտակել է ոսկյա վզնոց, ոսկյա խաչ, ոսկյա թևնոց՝ պատճառելով 340 000 դրամի գույքային վնաս:
37-ամյա կինը Բալահովիտ գյուղում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Չարենցավանի բաժին: Նա խոստովանել է, որ ոսկյա զարդերն ինքն է գողացել։
Հետագա օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ բացահայտվել են 37-ամյա կնոջ կողմից կատարված այլ գողություններ ևս: Պարզվել է, որ հուլիսի 25-ին նա Չարենցավան քաղաքի 3-րդ թաղամասի մի խանութից ևս հափշտակություն է արել: Խանութի տիրոջից ընդունվել է հաղորդում: Նա հայտնել է, որ անծանոթ կինը, վստահությունը չարաշահելու եղանակով, վերցրել է օծանելիքներ և կանացի հիգենայի պարագաներ, սակայն գումարը չվճարելով՝ հեռացել է:
Ձերբակալված 37-ամյա կինը խոստովանել է նաև այս արարքը:
Մարտի 10-ին ոստիկանության Հրազդանի բաժնում խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակության մասին հաղորդում էր ստացվել: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձեռնարկված միջոցառումների արդյունքում ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, Հրազդանի և Չարենցավանի բաժինների ծառայողները պարզել են, որ հիշյալ խարդախությունը ևս կատարել է ձերբակալված 37-ամյա կինը:
Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Չարենցավանի քննչական բաժին։
Քրեական վարույթը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: