Խանութներից կոշիկներ է գողացել
03.04.2013 10:13
Գողություն
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները, գողություններ կատարելու կասկածանքով, մարտի 30-ին Ռուսթավելու փողոցի տներից մեկից բերման են ենթարկել 1988 թ. ծնված Տաթևիկ Ս.-ին:
Պարզվել է, որ նա մարտի 27-ին, ժամը 17.30-ից 18.00-ն ընկած ժամանակահատվածում «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում գործող հագուստի խանութներից գողացել է շուրջ 235.000 դրամ արժողության կանացի և մանկական կոշկեղեն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: