Խանութներից խաբեությամբ ապրանքներ էր «գնել»
Նոյեմբերի 30-ին ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություններն իրացնելիս Երևանի Սիլիկյան թաղամասից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 56-ամյա մի քաղաքացու։ Նա խոստովանել է, որ սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին Նաիրիի վարչական տարածքում գտնվող մի շարք խանութներից կատարել է գողություններ:
Նյութերի նախապատրաստման ընթացքում կատարված դեպքի վայրերի զննության ժամանակ բերման ենթարկվածը մատնացույց է արել Նոր Գեղի գյուղի խանութներից մեկը և հայտնել, որ սեպտեմբերին այնտեղից գողություն է արել։
Նա մատնացույց է արել նաև Նոր Արտամետ գյուղի 8-րդ փողոցում գտնվող խանութը և հայտնել, որ սեպտեմբերին 5.000 ռուբլի հուշանվեր թղթադրամով խաբեությամբ ձեռք է բերել տարբեր ապրանքներ։
Նույն եղանակով Եղվարդի Կոմիտասի փողոցի խանութից սեպտեմբերին 5.000 ռուբլի հուշանվեր թղթադրամով խաբեությամբ գնել է օծանելիք, կոնյակ և ծխախոտ:
Վնասի չափը պարզվում է:
Խանութների սեփականատերերը հրավիրվել են բաժին՝ հաղորդում տալու։
Նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: