Խանութներից գողություններ կատարողը հայտնաբերվեց
Օգոստոսի 13-ին, ժամը 17.40-ին, Կենտրոնականի քրեական հետախույզները Շահումյանի 6-րդ փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել նույն փողոցի բնակիչ 29-ամյա մի երիտասարդի: Պարզվել է, որ նա օգոստոսին Աբովյան և Իսահակյան փողոցների խաչմերուկում գտնվող խանութից գողացել է ականջակալներ, ինչպես նաև Կենտրոն վարչական տարածքի տարբեր խանութներից կատարել է այլ գողություններ: Մասնավորապես՝ հուլիսին Մաշտոցի պողոտայի մի դեղատնից նա գողացել է սափրվելու պարագաներ:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: