Խանութներից գողություններ էր արել ու բռնվել․ ոստիկանության բացահայտումը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Օրերս ոստիկանության Դավթաշենի բաժանմունքում տեղեկություններ էին ստացվել, որ Արմավիր գյուղի 55-ամյա մի բնակիչ Դավթաշենի վարչական տարածքում գողություններ է արել: Ձեռք բերված տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո սեպտեմբերի 5-ին կասկածվողը Զվարթնոց գյուղից բերման ենթարկվեց ոստիկանության Դավթաշենի բաժանմունք:
Պարզվել է, որ նա 2018թ. հունվարին Դավթաշենի 4-րդ թաղամասում գտնվող մի խանութից, երեք տարբեր օրերի, պարկերով սննդամթերք է գողացել: Բացի այդ, 2019 թվականի ապրիլին չորս անգամ, դարձյալ տարբեր օրերի, Տիգրան Պետրոսյանի փողոցում գտնվող մեկ այլ մթերային խանութից հափշտակել է թանկարժեք օղիներ:
Հանգամանքները պարզվում են:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: