ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Խանութներից գողություն էր արել ու ամիսներ անց բռնվել․ ոստիկանության բացահայտումը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

28.08.2019 11:13 Գողություն

Օգոստոսի 26-ին, ժամը 23.50-ին, ոստիկանության Դավթաշենի բաժանմունքի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, Շենգավիթի 12-րդ փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, բերման ենթարկեցին Արմավիրի մարզի Հայկավան գյուղի 54-ամյա մի բնակչի:
Ձեռնարկված միջոցառումներով ոստիկանները պարզել են, որ նա հունվար-փետրվար ամիսներին Դավիթաշենի 3-րդ թաղամասում գտնվող շինանյութի խանութից երեք տարբեր օրերի շինանյութ է գողացել:
Կասկածվողը խոստովանել է, որ նշվածից զատ նույն ժամանակահատվածում գողություն է արել նաև վարչական շրջանի մեկ այլ խանութից:
Հանգամանքները պարզվում են:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: