Խանութներից գողություններ էին արել ու բռնվել. ոստիկանության բացահայտումը
Փետրվարի 10-ի առավոտյան ոստիկանության ՊՊԳՎ Մալաթիայի պահպանության բաժնից ոստիկանության Մալաթիայի բաժին հաղորդում էր ստացվել, որ կոտրել են Անդրանիկի փողոցի խանութներից մեկի մուտքի դռան ապակին:
Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ:
Բաժնի քրեական հետախույզները ոստիկանության Երևան քաղաքի վարչության և փորձաքրեագիտական վարչության ծառայողների հետ ձեռնարկած միջոցառումներով դեպքից մեկ ամիս անց պարզեցին, որ գաղտնի հափշտակությունը կատարել են 22 և 26 տարեկան երկու երիտասարդ՝ երկուսն էլ մայրաքաղաքի բնակիչներ։ Մարտի 10-ին նրանք Երևանի Օհանովի փողոցում հայտնաբերվեցին ու բերման ենթարկվեցին ոստիկանության Մալաթիայի բաժին, ապա ներկայացվեցին նախաքննական մարմնին: Հետագա միջոցառումներով փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ երիտասարդները նույն եղանակով գողություններ են արել նաև Մալաթիա վարչական շրջանի այլ խանութ-սրահներից։
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: