Խաչմերուկում «Հունդաին» բախվել է «Նիսանի»
Հունվարի 9-ին, ժամը 22.00-ի սահմաններում, «Հունդաի» մակնիշի ավտոմեքենան Երևան քաղաքի Ռիգայի և Արաբկիրի 25-րդ փողոցների խաչմերուկում բախվել է «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի:
«Նիսան»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
