Խարդախին ճանաչել է հեռուստահաղորդումից
Դեկտեմբերի 5-ին, ժամը 14.00-ին, ոստիկանության Աշտարակի բաժին է դիմել 1987 թ. ծնված Անդրանիկ Գ.-ն և հաղորդում տվել, որ դիտելով «Հերթապահ մաս» հաղորդումը` ճանաչել է 1982 թ. ծնված Արմինե Ա.-ին, որը հունիսի 19-ին պայմանագիր է կնքել Սասունիկ գյուղում գտնվող մի ընկերության հետ և ղեկավարության վստահությունը չարաշահելով` խարդախությամբ ձեռք է բերել 689.500 դրամի ծեփամածիկ, սակայն մինչ օրս գումարը չի վերադարձրել:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Վայոց ձորի մարզի քննչական բաժին` հարուցված քրեական գործին կցելու և հետագա ընթացքը որոշելու համար:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: