Խարդախությանը` հանցակից
05.09.2014 12:13
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Էրեբունու բաժնի և Էրեբունու վետերանների խորհրդի անդամների բացատրական աշխատանքների շնորհիվ` սեպտեմբերի 4-ին, ժամը 12.00-ին, կամավոր բաժին է ներկայացել 1965 թ. ծնված Վարդանուշ Բ.-ն, որը օգոստոսի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 38-178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի /խարդախությանը հանցակցելը/ մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: