ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Թալինի ոստիկանները խարդախության դեպք են բացահայտել

14.12.2022 10:55 Խարդախություն
Թալինի ոստիկանները խարդախության դեպք են բացահայտել

Դեկտեմբերի 13-ին ոստիկանության Թալինի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ «Լիստ.ամ» կայքում տեղադրած իր ավտոմեքենայի վաճառքի վերաբերյալ հայտարարության միջոցով նոյեմբերի 17-ին ծանոթացել է ոմն Գևորգի հետ, ինչից հետո նա եկել է Թալին և խաբեությամբ վստահությունը չարաշահելով՝ վերցրել է ավտոմեքենան ու պարտավորվել մինչև դեկտեմբերի 10-ը վճարել 400 000 դրամ, սակայն մինչ օրս չի վճարել:
Ոստիկանության Թալինի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է արարքը կատարողի ինքնությունը: 33-ամյա տղամարդը դեկտեմբերի 13-ին Սևան քաղաքի Նաիրյան փողոցում հայտնաբերվել և տարվել է Թալինի բաժին: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: