Խարդախության մեղադրանքով հետախուզվողը՝ կամավոր
30.10.2014 11:31
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` հոկտեմբերի 29-ին, ժամը 12.30-ին, կամավոր բաժին է ներկայացել 1991 թ. ծնված Նարեկ Ա.-ն, որը հոկտեմբերի 29-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: