Խարդախության մեղադրանքով հետախուզվողը ինքնակամ ներկայացել է ոստիկանություն
14.12.2012 11:59
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ դեկտեմբերի 13-ին, ժամը 20.30-ին, բաժին է ներկայացել 1961 թ. ծնված Տարոն Մ.-ն. նա դեկտեմբերի 13-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: