Խարդախության մեղադրանքով հետախուզվողը կալանավորվեց
13.02.2013 11:52
Հետախուզվողի հայտնաբերում
Փետրվարի 12-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն է ներկայացել 1983 թ. ծնված Ռուբեն Գ.-ն, որը փետրվարի 1-ից ոստիկանության Երևան քաղաքի վարչության կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Ռուբեն Գ.-ն կալանավորված է:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: