Խարդախության մեղադրանքով հետախուզվողը ներկայացել է ոստիկանություն
20.10.2014 12:23
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների ձեռնարկած օպեր-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հոկտեմբերի 19-ին, ժամը 13.30-ին, բաժին է ներկայացել 1974 թ. ծնված Հայկ Գ.-ն, որը հոկտեմբերի 15-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախությունը/ 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: