ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Խարդախության մեղադրանքով հետախուզվողները ներկայացան ոստիկանություն

Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հունվարի 29-ին, ժամը 19.00-ին, բաժին է ներկայացել 1991 թ. ծնված Նարեկ Ա.-ն, ով հունվարի 29-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 1-ին մասի մեղադրանքով:

***
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հունվարի 29-ին, ժամը 17.40-ին, բաժին է ներկայացել ԻԻՀ քաղաքացի, 1967 թ. ծնված Ազար Ք.-ն, ով հունվարի 29-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի մեղադրանքով:

***
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հունվարի 29-ին, ժամը 10.30-ին, բաժին է ներկայացել 1954 թ. ծնված Փեփրուհի Մ.-ն, ով հունվարի 24-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 2-րդ մասի մեղադրանքով:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: