Խարդախության մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել
03.04.2013 10:04
Հետախուզվողի հայտնաբերում
Մարտի 31-ին, ժամը 08.30-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Երևանի Հ. Սահյան փողոցի տներից մեկից բերման է ենթարկվել 1987 թ. ծնված Դավիթ Գ.-ն, որը մարտի 30-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: