Խարդախության մեղադրանքով հետախուզվող կինը ներկայացել է ոստիկանություն
10.04.2013 10:32
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ապրիլի 9-ին, ժամը 22.30-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից բաժին է ներկայացել ԱՄՆ և ՀՀ քաղաքացուհի, 1953 թ. ծնված Մարիկա Ա.-ն, որը 2011 թ. դեկտեմբերի 17-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: