Խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Սևան քաղաքում
02.07.2021 11:27
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները հուլիսի 2-ին, ժամը 00.30-ին, Սևան քաղաքի Նաիրյան փողոցի շենքերից մեկում հայտնաբերել և Տավուշի բաժին բերման են ենթարկել 26-ամյա Խաչիկ Ղ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Խաչիկ Ղ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: