Խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Ռոստովյան փողոցում

Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության և Մաշտոցի բաժնի ՔՀԲ ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հուլիսի 6-ին Ռոստովյան փողոցի տներից մեկում հայտնաբերվել և Մաշտոցի բաժին բերման է ենթարկվել 27-ամյա Նարեկ Գ.-ն, որը հունիսի 3-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: