Խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց համատեղ միջոցառումների արդյունքում
09.12.2021 11:23
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության ՔՈԳՎ, Նոր Նորքի և Դիլիջանի բաժինների քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 8-ին Երևանի Գյուլիքևխյան փողոցից Նոր Նորքի բաժին բերման է ենթարկվել 41-ամյա Աշոտ Վ.-ն, որը ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: