Խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Կիևյան փողոցում
13.05.2021 10:56
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Մաշտոցի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 12-ին Կիևյան փողոցից բերման է ենթարկվել 25-ամյա Մոնիկա Գ.-ն, որը ապրիլի 28-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: