Խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Կոմիտասի պողոտայում
 
                                            Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 12-ին Կոմիտասի պողոտայում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 39-ամյա Արարատ Պ.-ն, որը հոկտեմբերի 12-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
 Խափանման միջոցը՝ ստորագրություն: 
 Նա ներկայացվել է նախաքննական մարմնին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					