ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով
16.03.2021 11:12
Հետախուզվողի կամավոր ներկայանալ
Ոստիկանության Արագածի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 15-ին բաժին է ներկայացել 23-ամյա Նարեկ Մ.-ն, որը 2019 թ. դեկտեմբերի 16-ից ՌԴ Կրասնոդարի երկրամասի քրեական պատիժների իրականացման վարչության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:
Հայտնաբերման մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: