Խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Էջմիածին քաղաքում
21.12.2020 11:47
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Ամասիայի բաժնի ՔՀԲ ծառայողները, համագործակցելով ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողների հետ, դեկտեմբերի 20-ին Էջմիածին քաղաքի Չարենցի փողոցում հայտնաբերել և բերման են ենթարկել 39-ամյա Վիգեն Մ.-ին, որը դեկտեմբերի 14-ից ոստիկանության Ախուրյանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: