Ոստիկանություն հրավիրված տղամարդը հետախուզվում էր խարդախության մեղադրանքով
22.10.2021 11:52
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Մասիսի բաժնում խարդախության փաստով նախապատրաստվող նյութերի շրջանակում բաժին է հրավիրվել 28-ամյա Նիկոլայ Ս.-ն. պարզվել է, որ նա սեպտեմբերի 25-ից խարդախության մեղադրանքով հետախուզվում էր ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: