Արտաշատի ոստիկանները խարդախության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
25.10.2022 11:38
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 24-ին Արտաշատ քաղաքի Իսակովի փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է տարվել 28-ամյա Արմեն Հ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: