Խարդախության համար հետախուզվողը՝ հիվանդանոցում
01.08.2019 13:44
Հետախուզվողի հայտնաբերում
Հուլիսի 31-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով, հիվանդանոցից բերման են ենթարկել 30-ամյա Կարեն Թ.-ին, որը հուլիսի 25-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: