Խարդախության համար հետախուզվողը բերման ենթարկվեց Մաշտոցի բաժին
01.10.2019 13:28
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, սեպտեմբերի 30-ին, ժամը 09.30-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայից բերման են ենթարկել 23-ամյա Հակոբ Զ.-ին, որը սեպտեմբերի 25-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: