Խարդախության համար հետախուզվողը ներկայացավ ոստիկանության Էրեբունու բաժին
02.04.2019 10:32
Հետախուզվողի հայտնաբերում
«Զինանոց-2019» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Էրեբունու ՔՀԲ ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ ապրիլի 1-ին, ժամը 10.25-ին, ոստիկանության Էրեբունու բաժին է ներկայացել 35-ամյա Դավիթ Հ.-ն, որը մարտի 22-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենքի 178 հոդվածի (խարդախությունը) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: