Խարդախության համար հետախուզվողները ներկայացան բացատրական աշխատանքի շնորհիվ
Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ հոկտեմբերի 1-ին, ժամը 18.30-ին, Երևան քաղաքի քննչական վարչություն է ներկայացել 65-ամյա Գուրգեն Զ.-ն, որը սեպտեմբերի 2-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 3-րդ մասի մեղադրանքով:
***
Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ հոկտեմբերի 1-ին, ժամը 18.30-ին, Երևան քաղաքի քննչական վարչություն է ներկայացել 44-ամյա Կարեն Կ.-ն, որը սեպտեմբերի 11-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 3-րդ մասի 1-ին կետի և 325 հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 2-րդ մասի մեղադրանքով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: