Խարդախության համար հետախուզվողը ներկայացավ ոստիկանություն
04.02.2019 14:39
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Թալինի քրեական հետախուզության բաժնի և Թույլտվության համակարգի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և բացատրական աշխատանքների շնորհիվ փետրվարի 1-ին, ժամը 11.00-ին, կամավոր ոստիկանության Թալինի բաժին է ներկայացել 33-ամյա Արմեն Թ.-ն, որը հունվարի 29-ից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 178 հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: