Հետախուզվում էր խարդախության փորձի մեղադրանքով
04.07.2017 13:17
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հուլիսի 3-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչություն է ներկայացել 1992 թ. ծնված Էդգար Ս.-ն, որը հունիսի 16-ից Քանաքեռ-Զեյթունի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-178 հոդվածի (խարդախության փորձ) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: