Խարդախության համար հետախուզվողը հայտնաբերվեց
Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 4-ին, ժամը 11.00-ին, Երևան քաղաքի Կորյունի փողոցից բերման է ենթարկվել 31-ամյա ԳրիգորՊ.-ն, որը մարտի 1-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 1-ին մասի մեղադրանքով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: