Խարդախության համար հետախուզվողը հայտնաբերվեց օդանավակայանում
05.04.2019 12:18
Հետախուզվողի հայտնաբերում
«Զինանոց-2019» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ապրիլի 4-ին, ժամը 21.05-ին, «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել և ոստիկանության Եղեգնաձորի բաժին է տեղափոխվել 57-ամյա Մուրադ Հ.-ն, որը 2019թ. մարտի 5-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: