Խարդախության համար հետախուզվողը հայտնաբերվեց Էջմիածնում
06.03.2019 12:48
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության ՔՀԳՎ ծառայողները օպերատիվ տվյալներն իրացնելով, ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների հետ համատեղ Էջմիածին քաղաքի Վ.Սարգսյան փողոցից բերման են ենթարկել 45-ամյա Արմեն Ա.-Ն.ին, որը 2017թ. դեկտեմբերի 26-ից ոստիկանության Նաիրիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 3-րդ մասի 1-ին կետի և 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքներով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: