ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Խարդախության համար հետախուզվողը ներկայացավ ոստիկանություն

«Զինանոց-2019» համալիր-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության քրեական հետախության գլխավոր վարչության և Կենտրոնական բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ ապրիլի 6-ին, ժամը 08.30-ին, Բագրատաշենի սահմանային անցակետով ժամանել և ոստիկանության Կենտրոնական բաժին է ներկայացել 51-ամյա Արմեն Մ.-ն, որը փետրվարի 21-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: