Հետախուզվում էր խարդախության և գողության մեղադրանքով
08.08.2023 11:43
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները օգոստոսի 7-ին, ժամը 05.25-ին, «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տարել 30-ամյա Համլետ Մ.-ին, որը մայիսի 17-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ (Խարդախությունը) և 254-րդ (Գողությունը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: