Խարդախության համար հետախուզվողը ներկայացավ ոստիկանություն
08.11.2019 13:17
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ նոյեմբերի 7-ին, ժամը 13.00-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին է ներկայացել 34-ամյա Գագիկ Յ.-ն, որը նոյեմբերի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 2-րդ մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: