Խարդախության համար հետախուզվողը հայտնաբերվեց Քաղսիում
10.05.2019 12:53
Հետախուզվողի հայտնաբերում
Մայիսի 8-ին, ժամը 23.30-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Կոտայքի մարզի Քաղսի գյուղից ոստիկանության Արաբկիրի բաժին բերման է ենթարկվել 45-ամյա Արմեն Հ.-ն, որը մարտի 14-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: