Խարդախության մեղադրանքով հետախուզվողին հայտնաբերեցին տան նկուղում
12.12.2016 11:01
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Նաիրիի և Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ` օրերս իրենց տան նկուղում հայտնաբերվել է 1991 թ. ծնված Գևորգ Մ.-ն, որը դեկտեմբերի 5-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախություն) 1-ին մասի և 2-րդ մասի 2-րդ կետի. մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: