Խարդախության մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել
14.12.2020 11:14
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության և Չարբախի բաժանմունքի ծառայողները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով դեկտեմբերի 12-ին Գարեգին Նժդեհի հրապարակից բերման են ենթարկել 53-ամյա Ժիրայր Հ.-ին, որը ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: