Խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց եկեղեցու տարածքում
15.02.2021 11:49
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ՔՀԲ ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, փետրվարի 14-ին Սուրբ Հռիփսիմե եկեղեցու տարածքից բերման են ենթարկել 27-ամյա Խաչիկ Ա.-ին, որը հունվարի 30-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: