Խարդախության մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել
16.02.2021 11:16
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Շենգավիթի բաժնի և Չարբախի բաժանմունքի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, փետրվարի 15-ին Սարի թաղի 3-րդ փողոցից բերման են ենթարկել 29-ամյա Ստյոպա Գ.-ին, որը 2020 թ. դեկտեմբերի 30-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ստյոպա Գ.-ն ներկայացվել է Մաշտոցի բաժին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: