Խարդախության համար հետախուզվող 39-ամյա կինը ներկայացավ ոստիկանություն
16.08.2019 11:24
Հետախուզվողի հայտնաբերում
«Կանեփ-Կակաչ-2019» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքների շնորհիվ օգոստոսի 15-ին, ժամը 12.10-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին է ներկայացել 39-ամյա Սոֆյա Հ.-ն, որը օգոստոսի 2-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: